12.05.25
Սևան համայնքը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան
|
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից, այս տարի անցկացվելու է հունիսի 10-12-ը: Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկում են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվելու են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Ստորև ներկայացվում է Սևան համայնքում իրականացվող միջոցառումների ժամանակացուցյը՝ Մայիսի 14-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում (ուսումնարանի մասնաշենք) կանցկացվի ճանաչողական դաս՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, մոնտաժում և շահագործում» թեմայով. Մայիսի 16-ին Ս Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվելու է դեկորատիվ բույսերի և ծաղիկների ցուցահանդես՝ «Մաքուր ...
Մանրամասն |
|
12.05.25
Իրազեկում
|
Տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում փաստացի բնակվող մեր հայրենակիցների ընտանիքների հիմնախնդիրների քննարկման նպատակով ս/թ մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Սևանի բիզնես կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որին մասնակցելու են Գեղարքունիքի մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն, շահագրգիռ քննարկում:
|
|
12.05.25
Համայնքային մրցաշարեր՝ նվիրված հաղթանակի 80-ամյակին
|
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի համապատասխան որոշմամբ Սևան համայնքում մայիսի 8-ին և 9-ին անցկացվեցին սեղանի թենիսի և վոլեյբոլի համայնքային մրցաշարեր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին: Մայիսի 8-ին «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»-ում անցկացվեց սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշար: Կազմակերպիչներն էին Սևանի համայնքապետարանը և Սևան համայնքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: «Սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշար» մարզական միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել 20-ից բարձր տարիքի անձինք Սևան քաղաքից և բնակավայրերից: Սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ ...
Մանրամասն |
|
12.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի բուժքույրերՋերմագին շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ: Օրը լավագույն հնարավորություն շնորհավորանքների և շնորհակալական խոսքերի համար, որոնք ուղղված են մեր կողքին ապրող և աշխատող մարդկանց, որոնք մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում են իրենց առաքելությունը։ Մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ձեր ջանքերն ու աշխատանքը տեսանելի են և գնահատելի: Դուք ընտրել եք մարդակենտրոն ու մարդասիրական մասնագիտություն և պատվով եք կրում ձեր կոչումը: Սիրելի բուժքույրեր Առողջապահական համակարգում ձեր դերը միշտ էլ եղել է առաջնային, ձեր աշխատանքը` պատասխանատու ու պահանջված, որը նույնականացվում է հոգատարության, նվիրումի, բարության հետ: Հատկապես վերջին տարիներին ...
Մանրամասն |
|
09.05.25
9-ը մայիսի 2025 թվական
Օր՝ հաղթանակի, խաղաղության, որը Սևան համայնքում նշվեց միջոցառումներով և նախաձեռնություններով
|
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևանի քաղաքային պանթեոնում կատարվեց պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին: Ներկա էին Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի համայնքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ուժային կառույցների աշխատակիցներ, երկրապահներ, բնակիչներ: Հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը կատարեց խաղաղության համար զոհվածների հոգեհանգստի կարգ: Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է: Հայ ժողովուրդը միշտ էլ հպարտացել է իր նախնիների հերոսությամբ ու գործած ...
Մանրամասն |
|
|
09.05.25
Դդմաշեն բնակավայրում Հաղթանակի օրը նշվեց հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությամբ
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում՝ Դդմաշեն գյուղի կենտրոնում գտնվող հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի և հուշարձանի տարածքում, հանդիսավորությամբ բացվեցին Մեծ հայրենականում զոհված և անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող չորս հուշատախտակ: Հեղինակը ծնունդով դդմաշենցի Արամ Ֆահրադի Սողոմոնյանն է՝ իր որդիների՝ Վահագն Արամի Ֆահրադյանի և Էդգար Արամի Սողոմոնյանի հետ: Մեծ հայրենականում զոհված և անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող հուշատախտակների բացմանը ելույթով հանդես եկան Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, հուշատախտակների նախաձեռնության հեղինակ Արամ Սողոմոնյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար ...
Մանրամասն |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |