Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 05/02/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- «Սևանի Ձմեռ-2024» միջոցառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում՝ համագործակցելով արտադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
- Ներկայացնել տեղեկատվություն 2024թվականին վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն ՀՈԱԿ-ներում համատեղությամբ աշխատողների վերաբերյալ հետագա գործընթացը կազմակերպելու համար.
- Հետևել փաստաթղթաշրջանառության գործընթացի կազմակերպմանը.
- Իրականացնել հանրային լսումների կազմակերպման գործընթացին առնչվող գործառույթները.
- Վարչական ղեկավարների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ տեղեկատվություն ներկայացնել ջրային կոմիտե բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման արդի վիճակի, իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ.

է. Ղազարյանին`

- Վերանայել Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար.
- Աշխատանքներ իրականացնել 2024թվականի 1-ին եռամսյակի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ բնակավայրերում աղբահանության վճարների դիմաց գանձումները կատարելու ուղղությամբ.
- Բյուջեում նախատեսել գումար շչակներ ձեռքբերելու համար.

Ա. Հովհաննիսյանին`

- Կատարել շրջայցեր և ներկայացնել տեղեկատվություն վերաբացված ՀՈԱԿ-ներում ջերմային ռեժիմի, հակահամաճարակային ֆիլտրի ներդրման, երեխաների հաճախելիության, սննդի կազմակերպման վերաբերյալ.
- Համագործակցել համապատասխան կառույցների հետ և փետրվարի 12-ին անցկացնել «Սևանի Ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը.
- Կազմակերպել հանդիպումներ արտադպրոցական ուսումնական հաստատություններում և ներկայացնել ատեստավորման կարգը, մասնակցության պայմանները.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել համատիրության նախագահների հետ և իրականացնել բնակֆոնդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներ.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել վերահսկողական աշխատանքներ համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերի կատարման ընթացքի, աշխատանքների որակի նկատմամբ, անցկացնել մշտադիտարկում և ներկայացնել ամսական տեղեկատվություն ծրագրերի ընթացքի վերաբերյալ.
- Պարբերաբար իրականացնել մշտադիտարկում ավտոճանապարհների պահպանության գոտում գտնվող իրավիճակի վերաբերյալ.
- Հետևել համայնքում տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին.
- Ներկայացնել տեղեկատվություն ցայտաղբյուրների համար անհրաժեշտ փականների վերաբերյալ.

Վարչական ղեկավարներին`

- Հետևել բնակավայրերի ճանապարհների անցանելիությանը, կազմակերպել աղ ու ավազով մշակման և մաքրման աշխատանքները.
- Կազմակերպել աղբահանության վճարների դիմաց գանձվող գումարների գործընթացը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner