Այսօր: Երեքշաբթի, 14 Հուլիսի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1411
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.07.20 Սևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները

Այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ:
Նախատեսված է և կենտրոնական, և երկրորդային փողոցների գծանշում: Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում:
Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը: Աշխատանքների կատարման արժեքը 1.347.000 դրամ է:
Ծրագիրն իրականացվում է «Պրոգրես լայն» ՍՊԸ-ի կողմից:
Միաժամանակ կոչ ենք անում վարորդներին և հետիոտներին` պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել օրինապահ:

09.07.20 Շնորհակալություն արագ արձագանքման համար
Օրեր առաջ Սևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին էր դիմել Սևան քաղաքի Հրազդան փողոցի 12 տան բնակչուհի Կարինե Գուրգենի Սաղաթելյանը: Նա մասնավորապես նշել էր. «մեզանից յուրաքանչյուրը լավ գիտի իր իրավունքները և պարտականությունները։ Լինելով Հրազդան 12 տան բաժանորդ` օգտվում եմ էլեկտրաէներգիայից և բարեխղճորեն կատարում իմ պարտականությունները։ Բազմիցս դիմել եմ մեր թաղամասի արենդատորներին։ Էլեկտրասյունը ամբողջովին թեքվել է տան վրա, փտած է, ընկնելու է տան վրա։ Հոսանքազրկվելու է ամբողջ փողոցը` պատճառելով մեծ վնասներ։ Նշեմ նաև, որ վնասվելու է նաև գազատար խողովակը»։ Քաղաքացին դիմել էր էլցանցի «Սևան» տեղամաս, սակայն չստանալով դրական պատասխան` դիմել էր նաև համայնքապետին: Համայնքի ղեկավար ... Մանրամասն
06.07.20 2020թ. 1-ին կիսամյակում տրամադրվել է 124 թույլտվություն
Համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում տրամադրված թույլտվությունների վիճակագրությունը 2020թ. 1-ին կիսամյակում ունի հետևյալ պատկերը`Քաղաքաշինության բնագավառ - շինարարության թույլտվության տրամադրում - 21, որից հունիս ամսին` 9. - քանդման թույլտվության տրամադրում - 1. - ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում - 31, որից հունիս ամսին` 6. - ավարտական ակտ /շահագործման թույլտվության/ տրամադրում - 2 ընդհանուր - 55Առևտրի և ծառայությունների բնագավառ - ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության տրամադրում - 29, որից հունիս ամսին` 5. - ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տրամադրում - 28, որից հունիս ամսին` 5. - հեղուկ վառելիքի մանրածախ վաճառքի թույլտվության ... Մանրամասն
06.07.20 Սևանի տարածաշրջանում մեկնարկեց 2020-ի ամառային զորակոչը

Սևանի տարածաշրջանում 2020-ի ամառային զորակոչը մեկնարկեց խորհրդանշական ու տոնական Սահմանադրության օրը։
Պայմանավորված արտակարգ դրությամբ՝ այն չուղեկցվեց հանդիսավոր արարողակարգով, սակայն բարեմաղթանքների ու շնորհավորանքների պակաս չկար։
Միջոցառումն անցկացվեց պարետատան ցուցումներին համահունչ։
Սևանցի զորակոչիկներին նվերներ էր պատրաստել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Առջևում երկամյա ծառայության տարիներն են, իսկ ցանկություն-բարեմաղթանքն է՝ բարի ու արժանապատիվ, խաղաղ ու անփորձանք լինեի ծառայության յուրաքանչյուր օրը։

05.07.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի համաքաղաքացիներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքի` Սահմանադրության օրվա մասին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը` 25 տարի առաջ անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կյանքի կոչվեց մեր երկրի մայր օրենքը, որը մեր պետականության ու ինքնիշխան պետության հենասյունն է: Կայացած պետության սկիզբն սկսվում է այստեղից և շարունակվում` որդեգրելով իրավական պետությանը բնորոշ բոլոր սկզբունքները և ուղենիշները: Մայր օրենքն ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է, մարդակենտրոն հռչակագիր, որի կենսագործման համար պատասխանատու ... Մանրամասն
04.07.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Սիրելի նորակոչիկներ Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը, և դուք պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի զինվորների, մեր զինված ուժերի շարքերը: Սևանի տարածաշրջանում զորահավաքի մեկնարկը տրվում է հուլիսի 5-ին: Ձեզ համար պարտքի ու պատասխանատվության ստանձնման, հպարտության անկրկնելի պահ է: Դուք դառնալու եք հայրենիքի զինվոր, ձեզ են վստահելու Հայաստանի ու Արցախ աշխարհի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը: Դուք դառնալու եք մեր հզոր բանակի մի մասնիկը` այն հզորացնելով ձեր ներկայությամբ, ձեր լավագույն ծառայությամբ: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու սկզբունքով: Իհարկե, ձեզ սպասվում են նաև դժվարություններ, ... Մանրամասն
03.07.20 Իրազեկում
Վերջերս «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծային ուղեմասի երկաթուղու հարակից բնակավայրերում, ինչպես նաև այն բնակավայրերում, որոնք երկաթուղով բաժանված են, հաճախակի են դարձել մանր և խոշոր եղջերավոր անասունների վրաերթերի, ինչպես նաև դրանց պատճառով շարժակազմի վթարային արգելակման դեպքերը, որոնք հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երակթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնասներ: Նման միջադեպերի հետևանքով երկաթուղային շարժակազմին կամ գծին վնաս հասցնելու դեպքում կատարվելու է հետաքննություն, անասնատերերը ենթարկվելու են պատասխանատվության` երկաթուղուն հասցված ողջ վնասի հատուցմամբ: Հարգելի համաքաղաքացիներ «Հարավ-Կովկասյան ... Մանրամասն
03.07.20 2020թ. առաջին կիսամյակ. ստացվել է, ուղարկվել
Ընթացիկ տարին էականորեն տարբերվում է նախորդներից: Կորոնավիրուսային համավարակը գարնան սկզբից հանրապետությունում թելադրեց իր կանոնները, իսկ մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը` աշխատանքային նոր ռեժիմ ու պայմաններ: Սևանի համայնքապետարանը ևս անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի, որն անդրադառնում է նաև ստացվող և ուղարկվող դիմումների, գրությունների բովանդակությանը, ստացման եղանակներին: Սևանի համայնքապետարանում ամփոփվել են ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքները: Համաձայն համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից տրամադրված ամփոփագրերի` վեց ամիսների ընթացքում քաղաքացիների, բնակիչների կողմից համայնքի ղեկավարին է հասցեագրվել 571 դիմում, որոնք ներառում են տարբեր խնդիրներ, հարցեր և առաջարկներ` սոցիալականից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ինչպես դիմել համայնքապետարան 2.3
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner