29.04.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի կողմից, ըստ առաջնահերթությունների, մշակվել են 2025 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտեր: Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն 2025թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրային հայտերը: Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:
|
|
29.04.24
Այսօր Պարի միջազգային օրն է
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Ապրիլի 29-ը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: Այսօրն ունի իր խորհուրդը` միավորել բոլոր ուղղությունների պարերը` որպես արվեստի միասնական ձև: Պարի օրը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը պարի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն`պարի լեզվով: Շնորհավորում ենք Սևան համայնքում գործող պարային համույթներին` ի դեմս գեղարվեստական ղեկավարների, պարուսույցների, Պարի միջազգային օրվա առթիվ` մաղթելով ...
Մանրամասն |
|
29.04.24
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց Քաղաքացու օրվա միջոցառմանը
|
Քաղաքացու օրվա առթիվ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցը մասնակցեց մարզկենտրոն Գավառում տեղի ունեցող միջոցառումներին: Գավառի կենտրոնական հրապարակում,ի թիվս այլ համայնքների, տաղավարային ցուցադրությամբ ներկայացվեցին նաև Սևան համայնքի պատանիների և աղջիկների, արվեստի դպրոցի դասատուների ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան ուշադրության և գնահատանքի: #ՍևանիՀամայնքապետարան #ՀՀքաղաքացուօր #հայրենիքըպետություննէ
|
|
29.04.24
Քաղաքացու օրը՝ Սևան համայնքում
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ապրիլի 27-ին ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, որոնց հաջորդել են մշակութային միջոցառումներ։ Օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվել են միջոցառումներ Սևան քաղաքում և Լճաշեն բնակավայրում: Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում պատանիների և երիտասարդների հետ: Բանախոսը երաժշտագետ, երաժշտաքննադատ, Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, ...
Մանրամասն |
|
26.04.24
Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ
|
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով: Սևան քաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: Սևանի բիզնես կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ հանդիպելու համար մեր համայնքում հյուրընկալվելու է երաժշտագետ, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հուզող հարցերով դիմելու բանախոսին: ...
Մանրամասն |
|
26.04.24
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
|
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ -Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ -Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ -Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի ...
Մանրամասն |
|
25.04.24
2024թվականի ապրիլի 24-ին
Օր՝ ոգեկոչման և պահանջատիրության
|
Ճանապարհները կրկին բերում են Սևանի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար. ծաղկեպսակներ, ծաղիկներ և խոնարհում, չմարող հիշողություն և համախմբում: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցը: Սևանում անցկացվեց համաքաղաքային երթ դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար: Սևանում ոգեկոչեցին Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակը։ Սևանի հոգևոր դասի կողմից կատարվեց Մեծ եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ սևանցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Մեծ եղեռնի զոհերի հուշախաչքարը ծածկվեց ծաղիկներով. մեծ ու փոքր սևանցիները, Սևան համայնքի ...
Մանրամասն |
|
25.04.24
Անդրադարձ ապրիլի 24-ին
|
109 տարի է անցել հայ ժողովրդի հիշողությունը չի խամրում, որին միանում են նաև պահանջատիրությունը և ցեղասպանությունները կանխելու գործողությունները: Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչեցին Սևան քաղաքում և Սևան համայնքի բնակավայրերում, որտեղ տեղի ունեցան պսակադրման և ծաղկադրման արարողակարգեր: Սևան համայնքի Դդմաշեն և Լճաշեն բնակավայրերում վեր են հառնում եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարեր, որոնք անմար հիշողության վավերագրերն են: Օրվա խորհուրդն էլ դդմաշենցիներն ու լճաշենցիներն ամփոփեցին հուշախաչքարերի մոտ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |