Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 23
 
Համար 23Ամսաթիվ 18/12/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Մարգարյանին`

- Համակարգել աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատանքները, ներկայացնել առաջարկություններ գործառույթների վերակազմակերպման նպատակով.
- Պայմանավորված անհրաժեշտությամբ` քննարկել և ներկայացնել առաջարկ Սևան քաղաքում գերեզմանատան համար նոր հողատարածքի հատկացման մասով.

Ա. Ղուկասյանին`

- Համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի վերջին նիստի ընթացքում ընդունված որոշումների առաքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ.
- Հետևել Սևան համայնքում տեղի ունեցող ամանորյա միջոցառումների ընթացքին, լուսաբանել իրականացվող աշխատանքները.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը, գրությունների ուղարկման ժամկետներին և պատշաճ կատարմանը.

Ս. Համբարձումյանին`

- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ:

Է. Ղազարյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2023թվականի աշխատավարձերի, ՀՈԱԿ-ներին տրամադրված ֆինանսական հատկացումների մասով.
- Համայնքի 2024թվականի բյուջեն` կից հավելվածներով, ներկայացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ.
- Նախապատրաստել 2023թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ փաստաթղթերը` եկամտային և ծախսային բաղադրիչներով.

Ա. Հովհաննիսյանին`

- Դեկտեմբերի 25-ին կազմակերպել գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը` համագործակցելով մշակութային կենտրոնի հետ.
- Կատարել այցեր համայնքի ՆՈՒՀ-եր և արտադպրոցական հաստատություններ, հետևել տարվերջյան աշխատանքների և միջոցառումների կազմակերպման ընթացքին.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն 2023թվականի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2024թվական տեղափոխվող ծրագրերի վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում առկա ինքնակամ շինությունների վերաբերյալ` համագործակցելով բնակավայրի վարչական ղեկավարների հետ.
- Նախապատրաստել տեղեկատվություն միջպետական և հանրապետական ճանապարհների հարակից տարածքներում գտնվող կիսակառույց շինությունների վերաբերյալ.

Զ. Հարությունյանին`

- Համակարգել 2024թվականի հունվարի 1-18-ն բնակավայրերում անցկացվող անասունների համատարած հաշվառման գործընթացը` համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և անասնաբույժների հետ.


Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել ամփոփ տեղեկատվություն բնակավայրերում իրականացված ծրագրերի, առկա հիմնախնդիրների վերաբերյալ.
- Պատշաճ ձևով կազմակերպել բնակավայրերում գույքագրման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն` ըստ սահմանված ձևաչափերի:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner