Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Հունվարի 28-ին տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն` համագործակցելով մշակութային կենտրոնի և վարչական ղեկավարների հետ. - Հավաքագրել և ներկայացնել տեղեկատվություն 2023թվականին բնակավայրերում իրականացված ընթացիկ և կապիտալ ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ.
Ա. Հարությունյանին`
- Համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպելու համար.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել համատիրության նախագահների հետ և իրականացնել բնակֆոնդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներ. - 2024թվականի հունվարի 1-ից 18-ն իրականացված անասունների համատարած հաշվառման աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն. - Նախապատրաստել և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում աշնանացան ցորենի ցանքի քանակական տվյալների վերաբերյալ.
է. Ղազարյանին`
- Ներկայացնել հաշվետվություն տնտեսվարող սուբյեկտների հետ համայնքի կողմից կնքված պայմանագրերի թվաքանակի և կատարված վճարումների վերաբերյալ. - Նախապատրաստել համայնքի ավագանու առաջիկա նիստում ներկայացնելու համայնքի 2023 թվականի բյուջեի կատարողականը և 5-ամյա զարգացման ծրագրի տարեկան արդյունքները. - Մարզպետի աշխատակազմ ներկայացնել Սևանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների հաստիքացուցակները` սահմանված ձևաչափերին համապատասխան.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված և չօրինականացված գովազդային վահանակների վերաբերյալ. - Պարբերաբար իրականացնել մշտադիտարկում ավտոճանապարհների պահպանության գոտում գտնվող իրավիճակի վերաբերյալ. - Գույքագրել համայնքի տարածքում գտնվող սելավատարները և նախապատրաստել անձնագրավորման գործընթացը. - Ուսումնասիրել համայնքի տարածքում ձևավորված ընտրատեղամասերում առկա թեքահարթակների առկա վիճակը, ներկայացնել տեղեկատվություն դրանց անհրաժեշտ թվաքանակի վերաբերյալ.
Ա. Հովհաննիսյանին`
- Կազմակերպել հունվարի 28-ին նվիրված միջոցառումները, հետևել դրանց նախապատրաստական ընթացքին. - Համագործակցել ՀՈԱԿ-ների հետ` կազմակերպությունների վերաբացման գործընթացը կազմակերպելու համար.
Վարչական ղեկավարներին`
- Հետևել բնակավայրերի ճանապարհների անցանելիությանը, կազմակերպել աղ ու ավազով մշակման և մաքրման աշխատանքները: |