Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 22
 
Համար 22Ամսաթիվ 04/12/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Կազմակերպել և իրականացնել դեկտեմբերի 7-ին` Երկրաշարժի 35-րդ տարելիցին և Աղետների, ռիսկերի դիմակայման օրվան նվիրված միջոցառումներ, իրազեկման արշավներ` համագործակցելով ՀՈԱԿ-ների և համապատասխան կառույցի հետ: Իրականացված աշխատանքները լուսաբանել.
- Բնակավայրեր ուղարկել 2023 թվականին գույքագրում իրականացնելու վերաբերյալ կարգադրությունը համապատասխան փաստաթղթերով.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը, գրությունների ուղարկման ժամկետներին և պատշաճ կատարմանը.

Ս. Համբարձումյանին`

- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.
- Աջակցության տրամադրումից հետո կազմակերպել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:

Է. Ղազարյանին`

- Համայնքի 2024թ. բյուջեի կազմման գործընթացը կազմակերպելու համար համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ, ներկայացնել նախնական ելակետային թվեր.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում գործունեություն իրականացնող ընդերքօգտագործող ընկերությունների` համայնքի նկատմամբ սոցպարտավորությունների կատարման վերաբերյալ.

Ա. Հովհաննիսյանին`

- Պարբերաբար աշխատել համայնքի տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների հետ` ԼՂ-ից տեղահանված դպրոցահասակ երեխաների շարժը վերահսկելու նպատակով.
- Իրականացնել հաշվառում համայնքի ՆՈՒՀ-եր հաճախող և հերթագրված արցախցի երեխաների մասով.
- Պատշաճ կազմակերպել խնամակալության և հոգաբարձության աշխատանքները, տնայցերը կատարել ժամանակին, դատական նիստերին ներկայանալ անհրաժեշտ փաստաթղթերով.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն 2023թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված ենթածրագրերի վերաբերյալ: Նախապատրաստել ավարտական փաստաթղթերը:
- Հետևել բաժնի գործառույթների պատշաճ կատարմանը.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի ճանապարհային երթևեկության սխեմայի կազմման գործընթացի վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում առկա հասարական և արտադրական շենքերի մատչելիության վերաբերյալ.

Դ. Թորոսյանին`

- Համայնքում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասով համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ` բնակֆոնդին վերաբերող խնդիրների լուծման, համայնքի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման համար.

Վարչական ղեկավարներին`

- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner