Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.21 Տղերքն ավելի բարձրում մնացին Պարգևատրում` հետմահու
2020թ.-ի 44-օրյա պատերազմի բաց վերքերն ամեն օր զգացնել են տալիս, պատերազմի հասցրած ցավն ու անամոք վիշտը կախված են օդի մեջ, կուտակված` հոգիներում: Պատերազմը խլել է մեր լավագույն տղաներին, որոնք այլևս հավերժինն են: Տարբեր էին հայրենիքի պաշտպան սևանցի տղաների ճակատագրերը, զինվորական կոչումները, տարբեր էին երազանքներն ու նպատակները. մեկն ուսանող էր` խոստումնալից ապագայով, մյուսն իր բազկի ուժով ու մարզական հաղթանակներով պետք է հպարտության պահեր պարգևեր, մեկը դեռ նոր պիտի դառնար ուսանող, մյուսը ընտանիքի սիրագորով հայր էր... Տարբեր էին նրանք, որոնց միավորել էր հայրենի հողի ու տան պատիվը, անվտանգությունն ու խաղաղությունը պահելու մեծագույն պարտքը: Այդ պարտքի խորը գիտակցմամբ նրանք չլքեցին իրենց վստահված ... Մանրամասն
15.04.21 Տրվեց սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը
Նախօրեին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու թիվ 51 հողատարածքում (Հրազդան համայնքի գործող աղբավայրի տարածքում) տրվեց սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Արարողությանը ներկա էին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ծրագրի մասնակից Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և համայնքների պաշտոնատար անձինք։ Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերի բոլոր ... Մանրամասն
14.04.21 Դպրոցապահպան ծրագրերի ժամանակը

Հայ դպրոց հիմնադրամի (ԱՄՆ, Լոս Անջելես) նվիրատվության շնորհիվ Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասասենյակները կահավորվել են գեղեցիկ, գունեղ և որակյալ աշակերտական և ուսուցչական սեղան-աթոռներով, պահարաններով, կախիչներով, գրատախտակներով։
Ամբողջությամբ նորացվել է նաեւ նախակրթարանի գույքը։ Առաջիկայում սպասվում է հիմնադրամի տնօրինության այցը դպրոցը, որը էլ ավելի ամուր հիմքերի վրա կդնի ընդամենը մեկ տարի առաջ սկիզբ առած դպրոց-հիմնադրամ բարեկամությունը։
Հիշեցնենք, որ Հայ դպրոց հիմնադրամը տարիներ շարունակ Սևան համայնքում և տարածաշրջանում իրականացնում է դպրոցապահպան բարեսիրական ծրագրեր:

13.04.21 «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացումը` Սևանում
Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բազմամարդ դահլիճում տեղի ունեցավ «Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացման հայաստանյան առաջնախաղը: «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված էր աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ:Ներկայացումը կառուցված էր հեքիաթասացության սկզբունքով: Բեմի վրա 6 պատմող-ասացող դերասան երաժիշտներ էին: Երկուսը ֆրանսաբնակ հայեր էին, մեկը` Կոնգոյից, դերասան Ռոբբա Բիասի Բիասին, ... Մանրամասն
13.04.21 Մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները
Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն, և այս տարի էլ համայնքում իրականացվելու են հիմնանորոգման, բարեկարգման և փոսալցման մի շարք աշխատանքներ: Համաձայն արդեն իսկ առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` օրերս Սևանում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Գործընթացի մեկնարկը տրվել է Նաիրյան փողոցից, որին կհաջորդեն Խաղաղություն, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Շինարարների, Էներգետիկների, Աբովյան, Հրազդան, Մյասնիկյան, Չարենց, Դեմիրճյան, Շահումյան, Գեղամա, Ռուսական, Ելենովկա, Գոմաձոր թաղամասի Խորհուրդների, Երիտասարդական, Ցամաքաբերդ թաղամասի Գայի, Գագարինի Կոմիտաս, Երիտասարդական ... Մանրամասն
12.04.21 Մարզային շաբաթօրյակը` Սևանում
Այս տարի Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակների մեկնարկը տրվեց ապրիլի 10-ին, որին միացավ նաև Սևան համայնքը: Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին` համայնքում իրականացվեց մեծածավալ աշխատանք: Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը քարտեզագրվեց համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվեցին պատասխանատուներ, իրականացվեց իրազեկման և ծանուցման գործընթաց, նախապատրաստվեցին համապատասխան տեխնիկան և գործիքները: Շաբաթօրյակին հաջորդող օրերին էլ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները և որոշ հաստատությունների աշխատակիցներ, սովորողներ իրենց ամրացված տարածքներում իրականացրին մաքրություն: ... Մանրամասն
09.04.21 Ամփոփելով 2020-ի 1-ին եռամսյակը
Համայնքի բնականոն կյանքի ապահովման և տեղական իշխանության իրականացրած գործունեության վավերագիրը ֆինանսական գլխավոր փաստաթուղթն է` բյուջեն: Սևանի համայնքապետարանի աշխատակազմում ամփոփվել է 2021թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարողականը, ի մի են բերվել առկա ցուցանիշները: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի կողմից ներկայացվել են 2021 թվականի 1-ին եռամսյակի բյուջետային տվյալները` անցկացնելով համեմատականներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներկայացված տեղեկատվության համաձայն` համայնքի 2021թվականի 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 99.1%-ով. 232.2մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 230.0մլն. ... Մանրամասն
08.04.21 Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում
Ավանդույթի համաձայն` մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրեր: Այս տարի այդ օրերի շրջանակներում «Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախումբը կներկայացնի «Սասնա ծռեր» ներկայացումը: «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին: Ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով կներկայացնեն էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու հայկական էպոսը։ Բեմի վրա լինելու են 6 պատմող-ասացող ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner