Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Երվանդ Հակոբյանի դիմումը` ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 46 հասցեում կառուցված 59.27քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 59.27քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 46 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 06.09.2019թ. թիվ 550-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 14.10.2019թ. պետական գրանցում ստացած 59.27քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 59.27քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 59.27x1300=77051 դրամ և հողատարածքը` 59.27x1242=73613.34 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 23 բնակարանի բնակիչ Երվանդ Հակոբյանին:
2. Քաղ. Երվանդ Հակոբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Երվանդ Հակոբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: