Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 08.02.2024թ. N 9-Ա և 10-Ն որոշումներով, հիմք ընդունելով 26․04.2024թ. կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Զովաբեր, 2-րդ փողոց, 20 / 1 հողամաս հասցեում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 462․1 քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների`1քմ՝ 544․336 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 տան բնակիչ Գառնիկ Մելիքսեթի Պողոսյանին։
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Գառնիկ Պողոսյանին ` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից