Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Լալա Գևորգյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 46 / 1 հասցեում կառուցված 30․52քմ մակերեսով ավտոտնակը, զբաղեցրած 30․52քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 46 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 16․08․2023թ․ թիվ 1143-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 27․03․2024թ․ պետական գրանցում ստացած 30․52քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673դրամ, զբաղեցրած 30․52քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Լալա Բալաբեկի Գևորգյանին։
2. Քաղ. Լալա Բալաբեկի Գևորգյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։