06.05.24
Տեղի ունեցավ մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը
|
Նախօրեին Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տեղի ունեցավ ուսումնացուցադրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, որի նպատակն է Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով ավելացնել եկամուտները, միաժամանակ ապահովել Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանությանը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներ, Գերմանիայի միջազգային ...
Մանրամասն |
|
06.05.24
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի մրցանակակիրները
|
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաներն այս տարի հայտ են ներկայացրել «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» արվեստի միջազգային 15-րդ մրցույթ-փառատոնին և տուն վերադարձել հաջողություններով: Դպրոցի սան Անուշիկ Սարգսյանը դարձել է երկրորդ կարգի մրցանակակիր, իսկ Գոռ Խաչատրյանը դարձել է դիպլոմակիր: Արվեստի դպրոցի դհոլահարների խմբի սաներն էլ մասնակցել են Երևանում՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պարի միջազգային օրվան նվիրված համերգին և վերադարձել են պատվոգրով: Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցում իրականացվող աշխատանքը տալիս է ցանկալի արդյունք, և տաղանդավոր երեխաները հնարավորություն են ունենում «բացահայտվելու» տարբեր մրցույթների և նախաձեռնությունների շրջանակներում:
|
|
06.05.24
2024 թվականի օգոստոսին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար
|
2024 թվականի օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար: Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ 1 փուլով. 1) 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2) 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983թ. ծնված) կանայք և տղամարդիկ: Կանայք կմրցեն 1000 (հազար) մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 (հազար հինգ հարյուր) մետր լողատարածություններում: Հայտ ներկայացնող անձը պետք է ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում հանձնի նախնական ստուգարք՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար: Մրցաշարին մասնակցելու ...
Մանրամասն |
|
06.05.24
Իրազեկում
|
Պլանային աշխատանքներ (Սևանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գեղամավան, Վարսեր, Ծաղկունք, Ցամաքաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Հոգեբուժական հիվանդանոց», «Սևան հացի գործարան», «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Նոհա Լաբ», «Ելենովկա», «Կարեն», «Լողափ-Նաիրի», «Մերպո», «Հրանտ և Էդվարդ», «Արսեն-96», «ԶԻՄ», «Առագաստ» ՍՊԸ-ների, սեփականատերեր Գևորգյան Քոլեթ, Լևոն Տեր-Հովհաննիսյան, Գևորգյան Արայիկ, Մուրադյան Աննա, Ավետիսյան Գեղամ, Գևորգյան Արմեն, ...
Մանրամասն |
|
03.05.24
Իրազեկման հանդիպում Սևանում
|
Մ. Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները Սևան համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների աշակերտներին վարժարանի կրթական ծրագիրը ներկայացնելու նպատակով Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում կազմակերպել էին իրազեկման հանդիպում: Մասնագիտական կողմնորոշման նպատակով Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Ա․ Կարապետյանը և վարժարանի սաները հանդիպման ընթացքում ներկաներին մանրամասնեցին վարժարանի գործունեությունը, ծրագրային ուղղությունները։ Կարևորելով հայրենասիրական ոգու անհրաժեշտությունն ու արդի մարտահրավերները՝ բանախոսները ներկայացրին վարժարանի դերը, պատասխանեցին մասնակիցների հարցերին։Մ Ո Ն Թ Ե Մելքոնյանի անվան ռազմամարզական ...
Մանրամասն |
|
03.05.24
Մեկնարկում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները
|
Նախօրեին Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ստորագրողների և շահառուների համար կազմակերպվեց վեբինար՝ նվիրված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EUSEW) շրջանակներում միջոցառումների և մրցույթների կազմակերպմանը: Վեբինարին մասնակցեցին նախաձեռնությանն անդամակցող համայնքների շուրջ 30 ներկայացուցիչներ: Վեբինարին մասնակցում էին նաև Սևան համայնքի ներկայացուցիչները, որոնք ներկայացրին նախորդ տարիների իրենց փորձը, գրանցած հաջողությունները, միջոցառումների ուղղվածությունը: Վեբինարի նպատակն էր մասնակիցներին տեղեկացնել EUSEW-ի անցկացման ամսաթվի ևհիմնական թեմայի մասին, ներկայացնել առաջարկություններ EUSEW 2024 կայքում և ինտերակտիվ քարտեզում համայնքային կողմից նախատեսված միջոցառումների գրանցման ...
Մանրամասն |
|
03.05.24
Կլոր-սեղան քննարկում Սևանի կենտրոնական գրադարանում
|
Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Վերափոխող կրթություն» թեմայով, որը վարում էր Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մանուկյանը։ Քննարկմանը մասնակցում էին ուսուցիչներ, մշակույթի բնագավառի աշխատողներ, ուսանողներ, ինչպես նաև Աևանի համայնքապետարանի աշխատակիցները: Քննարկման օրակարգը հագեցած էր, որը մեկնարկեց քարոզարշավի երգի տեսանյութի դիտումով։ Քննարկումն ինտերակտիվ էր, որն ուղեկցվեց մտքերի փոխանակմամբ, հարց ու պատասխանով։ Ավարտին քննարկվեցին շաբաթվա հետագա գործողությունները։
|
|
02.05.24
Ամփոփելով ապրիլյան վիճակագրությունը
|
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է գարնան երկրորդ ամսվա վիճակագրությունը: Համաձայն ստացված ամփոփագրերի` այս տարվա ապրիլ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 27 ակտային գրանցում: Սևան քաղաքում ապրիլ ամսին գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 3, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 3, Զովաբեր բնակավայրում`1, Գեղամավան և Սեմյոնովկա բնակավայրերում` մեկական ծնունդ։ Գրանցված ծնունդներից 16-ն աղջիկ է, 11-ը՝ տղա: 2024թ.-ի ապրիլ ամսին գրանցվել 27 մահ: Ապրիլ ամսվա ընթացքում ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 370.000 դրամ տուրք:Հիշեցնենք, որ ծննդյան, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |