Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 13.08.2020Թ.-Ի N 506-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ. Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, փողոց 13 փակուղի 1 տան բնակիչ Երեմ Ղասաբօղլյանը՝ ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 37.76քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 37.76քմ մակերեսով տնտեսական շինությունը, 2.38քմ մակերեսով բաց պատշգամբը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 61 / 25 բնակարանի բնակիչ Ավետիք Մալխասյանը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 61 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 37.76քմ մակերեսով ավտոտնակ, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 35.87քմ մակերեսով տնտեսական շինություն, 2.38քմ մակերեսով բաց պատշգամբ: Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 35-րդհոդվածի 1-ինկետի 24)-րդենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդհոդվածի 4-րդկետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Ավետիք Մալխասյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 61 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 37.76քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 37.76քմ մակերեսով տնտեսական շինությունը, 2.38քմ մակերեսով բաց պատշգամբը օրինականացնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 61 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում Ավետիք Գառնիկի Մալխասյանի կողմից ինքնակամ կառուցված 37.76քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 35.52քմ/, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 37.76քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 31.58քմ /, 2.38քմ մակերեսով բաց պատշգամբը և զբաղեցրած 40.14քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 61 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում Ավետիք Մալխասյանի կողմից ինքնակամ կառուցված 37.76քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 37.76քմ մակերեսով տնտեսական շինությունը, 2.38քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 59 / 15 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Ավետիք Մալխասյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: