Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ինկետի 24)-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 24.08.2010թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները դրանց օգտագործողներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 28 որոշումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց, 57 շենք, 410 հասցեում գտնվող 13.91քմ մակերեսով բնակարանը / վկայական՝ N 09112022-05-0054/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 410 բնակարան բնակիչ Անյա Սերգեյի Հովհաննիսյանին: 2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։