Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2010թ. ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Համայնքի 2010թ. 9 ամսվա  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2010թ. 9 ամսում բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 86.2%-ով, 318.4 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 274.5 մլն. դրամ: Նախորդ` 2009թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 13.8 %-ով կամ պակաս եկամուտները կազմել են 43.9 մլն. դրամ:
2010թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 91.3 %-ով / պլան 288.2 մլն. դրամ, փաստացի 263.1 մլն. դրամ /: 2009թ.նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 42.4  մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2009. համեմատությամբ ավելացել են 19.2%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  70.0%-ով / պլան 83.32մլն. դրամ, փաստացի 58.3 մլն. դրամ /: Նախորդ` 2009թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են  3.4%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 1.9 մլն. դրամի չափով:
2010թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 37.7 %-ով / պլան 30.2մլն. դրամ, փաստացի 11.4 մլն.դրամ/, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները  ավելացել են  1.7մլն. դրամ կամ 18.0%-ով:
Համայնքի 2010թ. 9 ամսվա  բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: Համայնքի 2010թ. 9 ամսվա բյուջեի թերակատարման հիմնական պատճառը հանդիսացել է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիակական անձանց վճարունակության վրա, իսկ ֆոնդային բյուջեի թերակատարման նման ցածր թերակատարումը պայմանավորված է հողի և հիմնական միջոցների օտարումների բացակայությամբ:
  
            ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2010թ. 9 ամսվա  բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 76.7%-ով: 360.2 մլն.դրամ  պլանային ծախսերի դիմաց փաստացի  կատարվել  է  276.2 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  84.0 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2010թ. 9 ամսվա  բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են 8 ամսվա պահանջով, 9 ամսվա փոխարեն բացառությամբ սեպտեմբեր ամսվա: Գումարների բացակայության հետևանքով թվով 11 ՀՈԱԿ սեպտեմբեր ամսվա հասանելիք ֆինանսավորումը չեն ստացել, շուրջ 15.0 մլն. դրամի չափով:  Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 82.9%-ով ( 313.3մլն.  դրամ պլան, 259.8 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 53.5 մլն. դրամ, այդ  թվում  13.1 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 23.6 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 4.2 մլն.դրամ`շրջակա միջավայրի պաշտպանություն, 9.2 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն:
2009թ. 9 ամսվա համեմատությամբ 2010թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավելին են կատարվել  54.1 մլն. դրամ կամ 26.3 %-ի չափով:
2010թ.  9 ամսվա  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 64.3 %-ով / 90.8  մլն. դրամ պլան, 58.4 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2009թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել  ծախսերը կազմել են 20.3  մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 42.0 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջեª կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Համայնքի բյուջեի 2010թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2009թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:
Համայնքի 2010թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 12.6 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 15.2 մլն. դրամի ճափով անձրևաջրատար ցանցի հիմնանորոգում և ասֆալտապատում, 7.0 մլն. չափով ցանկապատվել է գերեզմանոցը և ապրիլի 24-ի  հուշախաչքարի շրջակայքը , ձեռք թ բերվել 1.0 մլն. դրամի չափով նստարաններ և ծաղկամաններ, 4.4 մլն. դրամի չափով վճարվել է գերեզմանոցների համույթային ծախսերը և ձեռք է բերվել տարբեր նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Կատարվել են նաև այլ ծրագրեր:
ՊԱՐՏՔԵՐ
              Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.10թ. դրությամբ կազմում էին 16.4 մլն դրամ, որը փոսային հիմնանորոգման պարտքեր էին, մարվել են ամբողջությամբ:
Առ 01.10.10թ. դրությամբ նոր պարտքեր են առաջացել, սեպտեմբեր ամսվա հաշվարկով` շուրջ 15.0մլն. դրամի չափով և  12.0մլն. դրամի չափով փողոցների փոսային նորոգման գծով:
             Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`

 

            Ընդունել ի գիտություն համայնքի 2010թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner