Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2020 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 04.12.2019Թ.-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանը և հայտնում է, որ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից 06.11.2019թ. տրված՝ ժառանգության իրավունքի վկայագրում տարածքի նոտարի կողմից 15.08.2020թ.-ին կատարվել է փոփոխություն և հիմք ընդունելով նոտարի կողմից կատարված համապատասխան փոփոխությունը խնդրում է Սևան համայնքի ղեկավարի՝ 04.12.2019թ-ի 857-Ա որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և իրեն պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1624.9քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրել և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչել: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. Սևան համայնքի ղեկավարի` 04.12.2019Թ.-Ի N 857-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, լրացում և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Հայրիկի Ասատրյանին /ծնված` 08.01.1955թ./ պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 114քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Աշոտ Հայրիկի Ասատրյանին պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող 684քմ հողատարածքում 1990թ.-ին կառուցված 350.42քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես`277.97քմ/, 71.87քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 54.75քմ/, 77.11քմ մակերեսով ավտոտնակը, / ներքին մակերես` 63.40քմ/ 48.58քմ մակերեսով գոմը, / ներքին մակերես` 35.35քմ/, 6.71քմ մակերեսով կաթսայատունը, / ներքին մակերես`5.23քմ/ 32.28քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 63.40քմ/, 4.40քմ մակերեսով հարթակը, 5.36քմ մակերեսով պատշգամբը, 5.72քմ մակերեսով պարիսպը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանին սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 հասցե: 3. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքին կից գտնվող 1234.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 8 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով. հողատարածք` 1234.9x372.6=460123.74դրամ: 4. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքին կից գտնվող 276.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 9 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով. հողատարածք` 276.0x372.6=102837.6դրամ: 5. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ասատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7affdd50-642f-44c5-af98-14cb1b11f515



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner