Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հունվարի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ, ՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 129 / 21 բնակարանի բնակիչ Կարեն Ալոյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց 139 շենքի հարավային հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 9.25քմ մակերեսով տաղավարը, 0.43քմ մակերեսով հարթակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 129 / 21 բնակարանի բնակիչ Կարեն Ալոյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց 139 շենքի հարավային հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 9.25քմ մակերեսով տաղավար, 0.43քմ մակերեսով հարթակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Կարեն Ալոյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց 139 շենքի հարավային հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 9.25քմ մակերեսով տաղավարը, 0.43քմ մակերեսով հարթակը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց 139 շենքի հարավային հատվածում՝ Կարեն Միշայի Ալոյանի կողմից ինքնակամ կառուցված 9.25քմ մակերեսով տաղավարը / ներքին մակերեսը` 8.34քմ / և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 28.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նաիրյան փողոց 139 շենքի հարավային հատվածում՝ Կարեն Ալոյանի կողմից ինքնակամ կառուցված 9.25քմ մակերեսով տաղավարը, 0.43քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 132 / 6 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Կարեն Ալոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Նախագծի հեղինակ` Մեսրոպ Մկրտչյան


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5cc0e7e0-6172-43e9-b03c-f8ae6119e799



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner