Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականում առկա են շինությունների վերաբերյալ անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող /վկայական՝ 1004482 տրված՝ 21.08.2003թ./ ք. Սևան, (Կոմիսարների փ.) Ցամաքաբերդ Հրազդան գետի վերջնամաս հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսները՝ որոշում եմ.

1. Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները հաստատել՝ ք. Սևան, (Կոմիսարների փ.) Ցամաքաբերդ Հրազդան գետի վերջնամաս հասցեում գտնվող «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքի չափագրման աշխատանքները: 2. Ք. Սևան, (Կոմիսարների փ.) Ցամաքաբերդ Հրազդան գետի վերջնամաս հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Էներգետիկների փողոց թիվ 18 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր անձ Էմին Սանթրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0022040f-dd7e-4403-a5ae-5d3b44d24745



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner