Համայնքապետարան է դիմել ք. Երևան, Բաբայան փողոց թիվ 14 / 13 բնակարանի բնակիչ Արկադի Ղասաբյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Աբովյան փողոց 1-ին նրբանցք 3 / 1-22 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի գործառնական նշանակությունը Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. և 29.12.2005թ. 2387-Ն, թիվ 88 որոշումով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ.-ի N 18 եզրակացությունը և ք. Երևան, Բաբայան փողոց թիվ 14 / 13 բնակարանի բնակիչ Արկադի Ղասաբյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Աբովյան փողոց 1-ին նրբանցք 3 / 1-22 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի գործառնական նշանակությունը Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Աբովյան փողոց 1-ին նրբանցք 3 / 1-22 հասցեում գտնվող` բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված 42.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` բնակելի կառուցապատման: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արկադի Ղասաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: