Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2020 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 46.2 կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 4 / 5 բնակարանի բնակիչ Աննա Պետրոսյանի դիմումը` կառուցապատման աշխատանքներ կատարելու համար համապատասխան հողատարածք տրամադրելու մասին, որոշում եմ.

1. Կառուցապատման աշխատանքներ կատարելու համար Աննա Պետրոսյանին տրամադրել` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 10 / 34 հասցեում գտնվող 19.8քմ մակերեսով հողատարածքը` տաղավարի տեղադրման համար, 15 տարի կառուցապատման իրավունքով և 1քմ-ի համար տարեկան 300 դրամ կառուցապատման վճարով: 2. Զգուշացնել Աննա Պետրոսյանին հատկացված տարածքում կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան փաստաթղթերի փաթեթը Սևանի համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Աննա Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1d62135c-1fdc-4c38-bf03-ac5450e8fd32



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner