Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա / 15 բնակարանի բնակիչ Հրաչյա Առաքելյանը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով ավտոտնակը, 1.76քմ մակերեսով ծածկը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա / 15 բնակարանի բնակիչ Հրաչյա Առաքելյանը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 21.33քմ մակերեսով ավտոտնակը, 1.76քմ մակերեսով ծածկ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հրաչյա Առաքելյանի դիմումը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով ավտոտնակը, 1.76քմ մակերեսով ծածկը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ Հրաչյա Ցոլակի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 18.46քմ /, 1.76քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 23.1քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում` ավտոտնակների շարքում, Հրաչյա Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված 21.33քմ մակերեսով ավտոտնակը, 1.76քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 7 / 4 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Հրաչյա Առաքելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4562c880-ccfa-4278-ac14-412ec6abd5c6



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner