Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հոկտեմբերի 2019 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 02.02.2002թ. թիվ 88 որոշումներով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8.1-րդ, 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ.-ի N 18 եզրակացությունը և ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 30 տան բնակիչ Արաքսյա Նադարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21 և Նաիրյան փողոց թիվ 166 / 22 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորելու, միավորված անշարժ գույքերի նպատակային և գործառական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու, ինքնակամ կատարված ձևափոխման և կից կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Արաքսյա Նադարյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21 և Նաիրյան փողոց թիվ 166 / 22 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և տրամադրել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21, 22 հասցե: 2. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21, 22 հասցեում գտնվող` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբեկտների կառուցապատման համար նախատեսված 313.4քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավարի նշանակության` հասարակական կառուցապատման: 3. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21, 22 հասցեում գտնվող 620.73քմ մակերեսով արտադրական նշանակության շինության նպատակային նշանակությունը փոխել հասարակականի, գործառական նշանակությունը` առևտրի սրահի: 4. Սեփականության իրավունքով Արաքսյա Նադարյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21, 22 հասցեում գտնվող առևտրի սրահում` Արաքսյա Նադարյանի կողմից ինքնակամ կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300դրամ. - դուռ` 1x1300=1300 դրամ, - պատուհան` 13x1300=16900 դրամ: 5. Սեփականության իրավունքով Արաքսյա Նադարյանին պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 21, 22 հասցեում գտնվող 313.4քմ մակերեսով հողատարածքում` գոյություն ունեցող առևտրի սրահին կից կառուցված 261.91քմ մակերեսով եռահարկ առևտրի սրահը /ներքին մակերես` 244.59քմ/ և 17.37քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված առևտրի սրահի և հարթակի յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600 դրամ` - առևտրի սրահ` 261.91x2600=680966 դրամ, հարթակ` 17.37x2600=45162 դրամ 6. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 7. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝55003933-ebd8-419c-804f-b8881c331a50



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner