Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 150/5 բնակարանի բնակիչ Սոնյա Ավետիսյանը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի արևելյան հատվածում ինքնակամ տեղադրված 12.20 քմ մակերեսով տաղավարը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 150/5 բնակարանի բնակիչ Սոնյա Ավետիսյանը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի արևելյան հատվածում ինքնակամ տեղադրել է 12.20քմ մակերեսով տաղավար: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ տաղավարը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Սոնյա Ավետիսյանի դիմումը` ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքից արևելյան հատվածում ինքնակամ տեղադրված 12.20քմ մակերեսով տաղավարը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի արևելյան հատվածում Սոնյա Արտավազդի Ավետիսյանի կողմից ինքնակամ տեղադրված 12.20քմ մակերեսով տաղավարը /ներքին մակերես` 11.50քմ/ և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 112.22քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի արևելյան հատվածում Սոնյա Ավետիսյանի կողմից ինքնակամ տեղադրված 12.20քմ մակերեսով տաղավարը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 37 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Սոնյա Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝732e7764-94e0-47ce-9dcc-4b60a94ae6d4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner