Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 / 1ա բնակարանի բնակիչ Հայկարամ Պետրոսյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 170 շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 18.53քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 / 1ա բնակարանի բնակիչ Հայկարամ Պետրոսյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 170 շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 18.53քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հայկարամ Պետրոսյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 170 շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 18.53քմ մակերեսով ավտոտնակը, 2.45քմ մակերեսով ծածկը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 170 շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում Հայկարամ Աշիկի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 18.53քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 17.66քմ /, 2.45քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 67.7քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 170 շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում Հայկարամ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 18.53քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 1 / 54 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկարամ Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c181c2e1-b0dc-4f71-81dc-faa0e89d2cd4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner