Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա / 30 բնակարանի բնակիչ Արմենակ Խաչատրյանը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 20.60քմ մակերեսով ավտոտնակը, 1.70քմ մակերեսով ծածկը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 10ա / 30 բնակարանի բնակիչ Արմենակ Խաչատրյանը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 20.60քմ մակերեսով ավտոտնակ, 1.70քմ մակերեսով ծածկ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արմենակ Խաչատրյանի դիմումը` ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 20.60քմ մակերեսով ավտոտնակը, 1.70քմ մակերեսով ծածկը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում՝ Արմենակ Վաղինակի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 20.60քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 17.98քմ /, 1.70քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 22.3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Շահումյան փողոցի թիվ 10ա շենքի հարավ-արևելյան հատվածում` ավտոտնակների շարքում, Արմենակ Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 20.60քմ մակերեսով ավտոտնակը, 1.70քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գեղամա փողոց թիվ 7 / 5 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արմենակ Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝92ed5efe-4d43-4957-a6e4-fd5a40f12b13



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner