Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականում առկա են շինությունների վերաբերյալ անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող /վկայական՝ 1004483 տրված՝ 21.08.2003թ./ ք. Սևան, Էներգետիկների 1 ՀԷԿ-ի մուտք հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսները՝ որոշում եմ.

1. Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները հաստատել՝ ք. Սևան, Էներգետիկների 1 ՀԷԿ-ի մուտք հասցեում գտնվող «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքի չափագրման աշխատանքները: 2. Ք. Սևան, Էներգետիկների 1 ՀԷԿ-ի մուտք հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Էներգետիկների փողոց թիվ 15 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր անձ Էմին Սանթրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7f6c0fe2-d3c3-42b7-9a76-216f239866ea



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner