Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՆԿՈՒՂԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 15 / 19 բնակարանի բնակիչ Էռնեստ Օհանջանյանը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը, 23.42քմ մակերեսով նկուղը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 15 / 19 բնակարանի բնակիչ Էռնեստ Օհանջանյանը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում` ավտոտնակների շարքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 35.20քմ մակերեսով ավտոտնակ, 23.42քմ մակերեսով նկուղ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Էռնեստ Օհանջանյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը, 23.42քմ մակերեսով նկուղը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում` ավտոտնակների շարքում, Էռնեստ Սուրենի Օհանջանյանի կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 32.10քմ /, 23.42քմ մակերեսով նկուղը / ներքին մակերես՝ 21.10քմ / և զբաղեցրած 35.20քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, Էռնեստ Օհանջանյանի կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը, 23.42քմ մակերեսով նկուղը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 3 / 147 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Էռնեստ Օհանջանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5b945f79-c6ab-401c-9587-bcaf61043fca



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner