Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 28, 32 կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 150 / 5 բնակարանի բնակիչ Սոնյա Ավետիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց շենք 9, բն. 11 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարանին կից կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց շենք 9, բն. 11 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարանին կից կատարված շինարարական աշխատանքների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ.

1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց շենք 9, բն. 11 հասցեում գտնվող բնակարանում` Սոնյա Ավետիսյանի կողմից ինքնակամ կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300դրամ - դուռ` 3x1300=3900 դրամ, - պատուհան` 2x1300=2600 դրամ: 2. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց շենք 9, բն. 11 հասցեում գտնվող բնակարանին կից կառուցված 51.84քմ մակերեսով պատշգամբը /ներքին մակերես` 47.02քմ/ ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված պատշգամբի յուրաքանչյուր 1քմ-ի համար 390 դրամ` - պատշգամբ` 51.84x390=20217.6 դրամ: 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 շենքում առկա ինքնակամ կառույցները: 5. Սույն որոշմամբ օրինականացված պատշգամբի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար: 6. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a546989e-6bb8-44f3-987d-fbca1caef86e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner