Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 16.01.2020թ. թիվ 4-Ա որոշումով և հիմք ընդունելով 12.10.2020թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 179 / 29 հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակելի նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված 27.0քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 1275.55դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 42 / 901 բնակարանի բնակիչ Նվեր Խաչիկի Պետրոսյանին: 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Նվեր Պետրոսյանին ` - հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: