Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով` 1. Oտարել Սևան համայնքի սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 6 / 46 հասցեում գտնվող 31.29քմ բացվածքը /վկայական` N28082020-05-0033/: 2. Բացվածքի օտարումը իրականացնել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով: 3. Բացվածքի օտարման մեկնարկային գինը սահմանել շուկայական գնահատման և կատարվող չափագրական, գնահատման արժեքների հանրագումարը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |