Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրով Գրիգոր Ալբերտի Սարգսյանին պատկանող, Սևան համայնք, գյուղ Լճաշեն, Սևան-Գավառ մայրուղի, 1-2կմ, 47 հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը, մակերեսը, երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Սևան համայնք, գյուղ Լճաշեն, Սևան-Գավառ մայրուղի, 1-2կմ, 47 հասցեում գտնվող 0․47604հա մակերեսով հողատարածքի գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: