Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականում առկա են շինությունների վերաբերյալ անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող /վկայական՝ 1004088 տրված՝ 21.08.2003թ./ ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսները՝ որոշում եմ.
1. Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները հաստատել՝ ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքի չափագրման աշխատանքները: 2. Ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 81 / 1 հասցե: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր անձ Էմին Սանթրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: