Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2021 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Արթուր Սաֆարյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14/2 հասցեում կառուցված 69․17քմ մակերեսով ավտոտնակը․0․5քմ մակերեսով սյուները և զբաղեցրած 126․76քմ մակերեսով հողատարածքը․ որից 42․79քմ մակերեսովը սեփականության իրավունքով․ իսկ 83․97քմընհանուր բաժնային սեփականության իրավունքով 59․61/151․81քմ բաժնեմասով ճանաչվել է համայնքային սեփականություն․ ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14 / 2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի`19.01.2021թ-ի թիվ29-Ա. 15.03․2021թ.-ի թիվ 229-Ա․ 30․03․2021թ․-ի թիվ 275-Ա որոշմումներով օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 06․04․.2021թ. պետական գրանցում ստացած 69․17քմ մակերեսով ավտոտնակը․0․5քմ մակերեսով սյուները և զբաղեցրած 126․76քմ մակերեսով հողատարածքը որից 42․79քմ սեփականության իրավունքով իսկ 83․97քմ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 59․61/151․81 քմ բաժնեմասով / ավտոտնակ՝ 69․17x1300=89921 դրամ,սյուները 0․5x2600=1300դրամ հողատարածքը` սեփականության իրավունքով 42․79x1242=53145․18դրամ ըհդհանուր բաժնային սեփականության իրավունքով հողատարածք 24․36/151․81քմ ընդհանուր բաժնեմասով՝ 83․97x1242x59․61/151.81=40950․998դրամ/ ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 24/21բնակարանի բնակիչ Արթուր Սաֆարյանին: 2. Քաղ. Արթուր Սաֆարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արթուր Սաֆարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝399ae330-640b-4db1-9321-23d295d82265



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner