Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 սեպտեմբերի 2020 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 տան բնակիչ Արծրուն Նադարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 457.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 693.0քմ մակերեսով հողատարածը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու և քանդման աշխատանքները օրինական ճանաչելու խնդրանքով: Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 տան բնակիչ Արծրուն Նադարյանի դիմումը` ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 457.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 693.0քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արծրուն Սարգսի Նադարյանին /ծնված` 01.05.1960թ./ պատկանող ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 457.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 91.4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արծրուն Սարգսի Նադարյանի սեփականության իրավունքը: 2. Սեփականության իրավունքով Արծրուն Սարգսի Նադարյանին պատկանող ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում գտնվող 548.4քմ հողատարածքում 1958թ.-ին կառուցված 343.85քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 261.93քմ/, 5.40քմ մակերեսով աստիճանը, 13.65քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970թ.-ին կառուցված 23.18քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 19.02քմ/ որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Արծրուն Սարգսի Նադարյանին սեփական գույքը տրամադրելով ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 հասցե: 3. Սեփականության իրավունքով Արծրուն Նադարյանին պատկանող, ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 հասցեում գտնվող 548.4քմ հողատարածքին կից գտնվող 601.6քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում 7.0քմ մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արծրուն Սարգսի Նադարյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով. - հողատարածք` 601.6x372.6=224156.16դրամ: - պարիսպ՝ 7.0x2600=18200դրամ: 4. Օրինական ճանաչել՝ 26.50քմ և 24.03քմ մակերեսներով շինությունների քանդման աշխատանքները: 5. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` Արծրուն Նադարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f662cae8-0549-45d3-b6e2-70fd78f6fa9e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner