Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Էդուարդ Արամի Վարդազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Չարենցի փողոց թիվ 49 հասցեում գտնվող 475քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ. 

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդուարդ Արամի Վարդազարյանին /ծնված 01․09․1959թ․/ պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Չարենցի փողոց թիվ 49 հասցեում գտնվող 475քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 88քմ մակերեսով հողատարածքը և 563․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդուարդ Արամի Վարդազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Էդուարդ Արամի Վարդազարյանի պատկանող 563քմ մակերեսով հողատարածքում կառուցված 62․88քմ մակերեսով կիսանկուղները /ներքին մակերես 42․08քմ/, 39․9քմ մակերեսով ջերմոցը /ներքին մակերեսը 36․86քմ/, 117․25քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը 90․33քմ/, 17․86քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը 13․28քմ/, 23․42քմ ավտոտնակը /ներքին մակերեսը 18․12քմ/, 10․9քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը 9․82քմ/, 4․4քմ մակերեսով ծածկերը և 1․45քմ մակերեսով պարիսպը ճանաչել՝ Էդուարդ Արամի Վարդազարյանի սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ե․ Չարենցի փողոց թիվ 49 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝44decb1e-a156-4b60-a399-00244368e9d1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner