Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն և Տիգրան Հարությունյանների դիմումը՝ որոշում եմ.
1. Արմեն և Տիգրան Հարությունյաններին տրամադրել շինարարության թույլտվություն Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում ավտոտնակով երկհարկանի 286քմ մակերեսով բնակելի տան կառուցման համար: 2. Արմեն և Տիգրան Հարությունյանները շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. Արմեն և Տիգրան Հարությունյանները պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։