Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ և 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինության որոշ հատվածներ կառուցված են նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի դիմումը` սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Չարենցի փ. քաղ. մշակույթի պալատից արևմուտք, ք. Սևան, Սևան քաղաքի մշակույթի պալատից արևմուտք և Սևանի քաղաքային մշակույթի պալատից արևմուտք հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորելու, միավորված հողատարածքում և կից համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում ինքնակամ կատարված քանդման և շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Չարենցի փ. քաղ. մշակույթի պալատից արևմուտք, ք. Սևան, Սևան քաղաքի մշակույթի պալատից արևմուտք և Սևանի քաղաքային մշակույթի պալատից արևմուտք հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցե: 2. Օրինական ճանաչել` սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 751.0քմ մակերեսով հողատարածքում 52.2քմ մակերեսով խանութի քանդման աշխատանքները: 3. Սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 751.0քմ մակերեսով հողատարածքում 909.94քմ մակերեսով նկուղային մասով երկհարկանի և ձեղնահարկով առևտրի սրահի /ներքին մակերես` 774.33քմ/, 24.69քմ մակերեսով ծածկի, 1.51քմ մակերեսով պարիսպի, 0.12քմ մակերեսով սյան և 3.05քմ մակերեսով աստիճանների կառուցման աշխատանքները ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600դրամ` - առևտրի սրահ` 909.94x2600=2365844 դրամ - ծածկ` 24.69x2600=64194 դրամ - պարիսպ` 1.51x2600=3926 դրամ - սյուն` 0.12x2600=312 դրամ - աստիճաններ` 3.05x2600=7930 դրամ 4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5. Սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքին կից «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված 13.77քմ մակերեսով աստիճանները, 7.97քմ մակերեսով պատերը և զբաղեցրած 91.8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողատարածքի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված` բնակավայրերի ընդհանուրից` բնակավայրերի հասարակական կառուցապատման: 6. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքին կից «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված 13.77քմ մակերեսով աստիճանները, 7.97քմ մակերեսով պատերը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 / 10 հասցե: 7. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 8. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 9. Սույն որոշումն ուժի մեջ է` «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝92b704b6-9506-4547-a88b-57933a4a3bb3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner