Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Արտեր» ՓԲԸ-ի տնօրեն Վահագն Սահակյանի հայտը՝ որոշում եմ.
1. «Արտեր» ՓԲԸ-ի տնօրեն Վահագն Սահակյանին տրամադրել Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 7-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող սննդի վերամշակման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն: 2. «Արտեր» ՓԲԸ-ի տնօրեն Վահագն Սահակայնը պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։