Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2009Թ. 9 ԱՄՍՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2009թ. 9 ամսվա  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2009թ. 9 ամսում բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 69.6%-ով, 330.6 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 230.3մլն. դրամ: Նախորդ` 2008թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 40.1%-ով կամ պակաս եկամուտները կազմել են 154.1մլն. դրամ:
2009թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 79.6 %-ով / պլան 277.0 մլն. դրամ, փաստացի 220.7 մլն. դրամ /: 2008թ.նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 19.2 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2008թ. համեմատությամբ ավելացել են 9.5%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  50.3%-ով / պլան 112.2մլն. դրամ, փաստացի 56.4 մլն. դրամ /: Նախորդ` 2008թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են 21.1%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 15.1 մլն. դրամի չափով:
2009թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 18.0 %-ով / պլան 53.5մլն. դրամ, փաստացի 9.7 մլն.դրամ/, 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասելլ  են  173.3մլն. դրամ կամ 94.7%-ով:
Համայնքի 2009թ. 9 ամսվա  բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում: Համայնքի 2009թ. 9 ամսվա բյուջեի թերակատարման հիմնական պատճառը հանդիսացել է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիակական անձանց վճարունակության վրա, իսկ ֆոնդային բյուջեի թերակատարման նման ցածր թերակատարումը պայմանավորված է հողի և հիմնական միջոցների օտարումների բացակայությամբ:
   ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2009թ. 9 ամսվա  բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 65.9 %-ով: 370.0մլն.դրամ  պլանային ծախսերի դիմաց փաստացի  կատարվել  է  243.7 մլնդրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  126.3 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2009թ. 9 ամսվա  բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներովԿրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով,բացառությամբ սեպտեմբեր ամսվա: Գումարների բացակայության հետևանքով թվով 11 ՀՈԱԿ սեպտեմբեր ամսվա հասանելիք ֆինանսավորումը չեն ստացել: Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 70.4%-ով (278.0մլնդրամ պլան, 205.6 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 72.4 մլն. դրամ, այդ  թվում  11.5 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 37.4մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 5.8 մլն.դրամ`շրջակա միջավայրի պաշտպանություն, 2.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն:
2008թ. 9 ամսվա համեմատությամբ 2009թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավելին են կատարվել  4.5մլն. դրամ կամ 2.3 %-ի չափով:
2009թ.  9 ամսվա  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 41.4 %-ով / 92.0  մլն. դրամ պլան, 38.1 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2008թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել  202.4 մլն. դրամի չափով:
Համայնքի բյուջեի 2009թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2008թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:
Համայնքի 2009թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 20.4 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգում, 8.7մլն. դրամի չափով վերանորոգվել է վարչական շենքը և ձեռք են բերվել համակարգչային սարքավորումներ: Անձրաջրատար ցանցի դիտահորերի նորոգում է կատարվել 5.5մլն. դրամի չափով և 2.5մլն. դրամի չափով գնվել և տեղադրվել են մանկական խաղահրապարակներ: Պատվիրվել են տարբեր նախագծեր 0.9մլն. դրամի չափով:
ՊԱՐՏՔԵՐ
       Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.09թ. դրությամբ կազմում էին 3.1մլն դրամ, այդ թվում 2.9մլն դրամը` կոմունալ ծառայությունների գծով, 0.2մլն. դրամը`   հեռախոսային ծառայությունների գծովՆշված պարտքերը մարվել են ամբողջությամբ:
Առ 01.10.09թ. դրությամբ նոր պարտքեր են առաջացել, սեպտեմբեր ամսվա հաշվարկով` շուրջ 15.0մլն. դրամի չափով և  10.0մլն. դրամի չափով փողոցների փոսային նորոգման գծով:

     Ղեկավարվելով ՙՏԻՄ՚ ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և  ՙԲյուջետային համակարգի մասին՚  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2009թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner