Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մարտի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 24 փողոց 6 նրբանցք թիվ 79 տան բնակիչ Արսեն Գրիգորյանը` ք. Սևան, ԿՍԳ գործարանի արևելյան հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 10․72քմ մակերեսով տաղավարը, 9․10քմ մակերեսով աստիճանահարթակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ, 24 փողոց 6 նրբանցք թիվ 79 տան բնակիչ Արսեն Գրիգորյանը` ք. Սևան, ԿՍԳ գործարանի արևելյան հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 10․72քմ մակերեսով տաղավար, 9․10քմ մակերեսով աստիճանահարթակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արսեն Գրիգորյանի դիմումը` ք. Սևան, ԿՍԳ գործարանի արևելյան հատվածում՝ իր կողմից ինքնակամ կառուցված 10․72քմ մակերեսով տաղավարը, 9․10քմ մակերեսով աստիճանահարթակը օրինականացնելու մասին Որոշում եմ․

1. Ք. Սևան, ԿՍԳ գործարանի արևելյան հատվածում՝ Արսեն Սուրենի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 10․72քմ մակերեսով տաղավարը /ներքին մակերես՝ 10․01քմ/, 9․10քմ մակերեսով աստիճանահարթակը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 20․95քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, ԿՍԳ գործարանի արևելյան հատվածում՝ Արսեն Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 10․72քմ մակերեսով տաղավարը, 9․10քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 63 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արսեն Գրիգորյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝bcba6ba0-181b-4d84-bffa-7cc571c0b983



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner