Սևանի համայնքապետարան է դիմել ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 12 / 5 բնակարանի բնակիչ Արմեն Պողոսյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 32.0քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 12 / 5 բնակարանի բնակիչ Արմեն Պողոսյանը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 32.0քմ մակերեսով ավտոտնակ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արմեն Պողոսյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 32.0 մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում Արմեն Բաղդասարի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 32.0քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 26.35քմ / և զբաղեցրած 32.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում Արմեն Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 32.0քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 81 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արմեն Պողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: