Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2010թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

          ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է
82.1 %-ով, 107.1 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 87.9 մլն. դրամ: Նախորդ` 2009թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է

14.7 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են 11.3 մլն. դրամ:
            2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 88.2 %-ով / պլան 93.4 մլն. դրամ, փաստացի 82.3 մլն. դրամ /: 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի 2010թ. առաջին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 10.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2009թ. համեմատությամբ ավելացել են 14.6%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են
 62.2 %-ով/ պլան  28.1  մլն. դրամ, փաստացի 17.5 մլն. դրամ /: Նախորդ` 2009թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են

0.7 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է  0.1  մլն. դրամի չափով:
2010թ. 1-ին եռամսյակի  ֆոնդային բյուջեն կատարվել է 40.7 %-ով / պլան 13.7 մլն. դրամ, փաստացի 5.6 մլն.դրամ /, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել   են 0.8 մլն. դրամ կամ 17.3 %-ով:
            Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

 

          ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
             Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 52.4 %-ով: 143.1 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է 75.0 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  68.1 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով կամ միջին հաշվով 45.6 %` / փետրվար-մարտ ամիսների կատարողականն է/ :
Վարչական բյուջեի ծախսերը կատարվել է  42.1%-ով (117.5մլն.  դրամ պլան, 49.5 մլն.       դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 68.0 մլն. դրամ, այդ  թվում 10.3 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 21.5 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր,  11.3 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր / սանմաքրում/, 6.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն :  5.5 մլն. դրամի չափով  դրամաշնորհ է հատկացվել «Սևանի Պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության շենքի հիմնանորոգման  համայնքային ներդրում  կատարելու համար :
            2009թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2010թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել  0.5 մլն. դրամ կամ  1.1  %-ի չափով:
2010թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 58.6 %-ով / 43.5  մլն. դրամ պլան, 25.5 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2009թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 12.1 մլն. դրամի չափով, կամ մոտ 91.0 %-ով ավելի :
            Համայնքի բյուջեի 2010թ. 1-ին եռամսյակի ծախսերը և համեմատականը 2009թ. 1-ին եռամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
            Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեից  վճարվել է 14.5 մլն. դրամի չափով ասֆալտապատման / նորոգման/ պարտքեր :  Ձեռք է բերվել և տեղադրվել 7.0 մլն. դրամի չափով Սևանի գերեզմանոցի և ապրիլի 24-ի հուշախաչքարի շրջապատման ցանկապատերը,  1.0 մլն. դրամի չափով  նստարաններ և ծաղկամաններ :
            ՊԱՐՏՔԵՐ
              Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.10թ. դրությամբ կազմել են  16.4մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման  գծով` 16.4 մլն. դրամ, որից 2010թ. մարվել է 14.5 մլն դրամը :

 

            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`
            Ընդունել ի գիտություն համայնքի 2010թ.  առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner