Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 11.03.2024թ. «Հողամասի նպատակային, գործառնական նշանակությունները փոփոխելու և անշարժ գույքերին նոր հասցե տրամադրելու մասին» N 577-Ա որոշման 1-ին կետում շարադրել նոր խմբագրությամբ՝ 1․ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց 5 / 2, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 48 հողամաս, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 15, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 49 հողամաս, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 40, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 16, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 70, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 12, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 17, ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 18 և ք․ Սևան, Նաիրյան փողոց 166 / 14, հասցեներում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ 5022․8քմ մակերեսով հողատեսքերից 4808․8քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողատեսքի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։