Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, փողոց 13 փակուղի 1 տան բնակիչ Երեմ Ղասաբօղլյանը՝ ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ մակերեսով տնտեսական շինությունը, 5.41քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, փողոց 13 փակուղի 1 տան բնակիչ Երեմ Ղասաբօղլյանը՝ ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իր կողմից ինքնակամ կառուցել է 26.43քմ մակերեսով ավտոտնակ, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ մակերեսով տնտեսական շինություն, 5.41քմ մակերեսով տնտեսական շինություն: Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Երեմ Ղասաբօղլյանի դիմումը` ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում իր կողմից ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ մակերեսով տնտեսական շինությունը, 5.41քմ մակերեսով տնտեսական շինությունը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում Երեմ Վոլոդյայի Ղասաբօղլյանի կողմից ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 22.35քմ/, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 43.09քմ /, 5.41քմ մակերեսով տնտեսական շինությունը / ներքին մակերեսը` 4.25քմ / և զբաղեցրած 49.36քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում Երեմ Ղասաբօղլյանի կողմից ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ մակերեսով տնտեսական շինությունը, 5.41քմ մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 11 / 8 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Երեմ Ղասաբօղլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner