Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Տիրուհի Մելքոնյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14 / 1 հասցեում կառուցված 83․97քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 83․97քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 19.01.2021թ. թիվ 30-Ա, 15․03․2021թ․ թիվ 230-Ա որոշումներով օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 06․04.2021թ. պետական գրանցում ստացած 83․97քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1300դրամ, և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 83․97քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1242 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 24 / 33 բնակարանի բնակիչ Տիրուհի Մելքոնյանին:
2. Քաղ. Տիրուհի Մելքոնյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Տիրուհի Մելքոնյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: