Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ժենյա և Աստղիկ Վարդանյանների հայտը՝ որոշում եմ.
1. Ժենյա և Աստղիկ Վարդանյաններին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 181 շենք թիվ 10 հասցեում գտնվող բնակարանին կից կցակառույցի կառուցման համար: 2. Ժենյա և Աստղիկ Վարդանյանները պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։