Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 և 29.12.2005թ. 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով ք. Սևան, Ղ․Ալիշյան փողոց թիվ 29 տան բնակիչ Հերիքնազ Թովմասյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ռուսական փողոց թիվ 9 / 6 հասցեում գտնվող հասարակական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ հողամասում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ռուսական փողոց թիվ 9 / 6 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը` բնակելի:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։