Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Արման Մարգարյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք, 1-ին փողոց, 10-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող բնակելի տան /վկայական՝ 10072019-05-0036/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք, 1-ին փողոց, 10-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող բնակելի տան համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Լճաշեն, 1-ին փողոց, 10-րդ նրբանցք, 4 / 1 բնակելի տուն հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։