Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թ. թիվ 4-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի և հիմք ընդունելով «Զուգահեռ» ՍՊԸ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Զուգահեռ» ՍՊԸ-ին / գործունեությունը` ք.Սևան, Նաիրյան փողոց թիվ 143 / 4 հասցե / տրամադրել 2019վականի 1-ին և 2-րդ եռամսյակներ համար`
1.1 ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;
1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. «Զուգահեռ» ՍՊԸ-ին`
2.1 Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 13.100դրամ:
2.2 Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 13.100 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` «Զուգահեռ» ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: