Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 17 / 12 բնակարանի բնակիչ Վոլոդյա Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, ուսումնարանի հարավ-արևմտյան մասում գտնվող առանձնատան / վկայական` 2163378, տրված` 16.10.2006թ/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, ուսումնարանի հարավ-արևմտյան մասում գտնվող առանձնատան համար տրամադրել ք. Սևան, Գարեգին Նժդեհի փողոց թիվ 2 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վոլոդյա Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: